Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունն է խոչընդոտների վերացումը. Փաշինյան

ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունն է 
խոչընդոտների վերացումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, ստանձնելով ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, պատրաստվում է ակտիվ աշխատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

«ԵԱՏՄ բարձրագույն մարմիններում նախագահությունը հնարավորություն է տալիս առավել ակտիվ աշխատել կառույցում և փորձել նոր խթան հաղորդել ընդհանուր գործին: Մենք այդպես էլ տրամադրված ենք: Ես արդեն խոսել եմ առաջնահերթությունների մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ գլխավոր եմ համարում ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտների վերացումը: Հաշվարկվել է և ներկայացվել, որ Եվրասիական միության տարածքում գոյություն ունեն 80 խոչընդոտներ՝ կապված մի շարք ոլորտների հետ: Այստեղ պետք է նշել, որ, «դե յուրե» առկա խոչընդոտներից բացի, գոյություն ունեն նաև «դե ֆակտո» խոչընդոտներ: Մեր գլխավոր նպատակն է լինելու դրանց ինչ-որ մի մասը վերացնելը: Եթե հաջողվի ամբողջությամբ, ապա դա շատ լավ կլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Վարչապետ Փաշինյանն այցելել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես եկել ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am