Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչի առաջին կեսում  

Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչի 
առաջին կեսում

 

ԵՐԵՎԱՆ,  29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունն անցկացվել է հունվարի 28-ին Թել Ավիվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ «Եվրատեսիլ-2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչի առաջին կեսում։ 

Հանրային հեռուստատեսությունն օրերս ավարտել էր «Եվրատեսիլ-2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի արդյունքում հեռուստատեսության ստեղծագործական թիմը ստացել էր շուրջ 300 հայտ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։   Սրբուհի Սարգսյանը նշել էր, որ իր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշում կայացնելու և եվրատեսիլյան երգն իր սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար:

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած «Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվա հաղթող երգ:

2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:

Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am