Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տատյանա Վալովայան օրինակելի է համարում Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկա ապրանքների արտահանման ցուցանիշը

Տատյանա Վալովայան օրինակելի է համարում Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկա ապրանքների 
արտահանման ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամ երկրները հայ գործընկերներից սովորելու բան ունեն՝ եվրասիական շուկայում ապրանքների արտահանման մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով նման տեսակետ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ պատասխանելով ղրղզ լրագրողի հարցին:

Լրագրողը նկատեց, որ ԵԱՏՄ-ն արտահանման համար մեծ հնարավորություն է տալիս, սակայն անցյալ տարում իրենց երկրից դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանումը շատ քիչ տոկոսով է աճել: Նա հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ կառույցի շրջանակներում իրականացնում են ավելի շատ ներմուծում, քան արտահանում:

Վալովայան կարծում է, որ Ղրղզստանի գործընկերները ոչ լիարժեք են օգտագործում այն պոտենցիալը, որ առկա է: «Ես կարծում եմ, որ մենք բոլորս՝ ռուսները, բելառուսները, ղրղզները, ղազախները հայ գործընկերներից սովորելու ինչ-որ բան ունենք: Նրանք, չնայած բարդ աշխարհագրական դիրքին, սիստեմատիկ կերպով իրենց ապրանքներն արտահանում են մեր շուկա: Այս առումով մենք, այդ թվում ղրղզ գործընկերները սովորելու բան ունենք նրանցից»,-նշեց Վալովայան:

Նա, այնուամենայնիվ, նաև նկատեց, որ 2017-ին Ղրղզստանում ապրանքների արտահանումն աճել էր 21 տոկոսով:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը գործողության ուժ է ստացել 2015 թ.հունվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am