Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում ծրագրում են ներդնել պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության՝ միմյանց փոխլրացնող համակարգեր

Հայաստանում ծրագրում են ներդնել պարտադիր ժամկետային և պայմանագրային 
ծառայության՝ միմյանց փոխլրացնող համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է պարտադիր ժամկետային ծառայության և պայմանագրային ծառայության՝ միմյանց փոխլրացնող համակարգեր ներդնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ պետք է ունենալ բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան և մեծաքանակ բանակ:

«Բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք շարունակական են, և մենք բոլոր մարտահրավերները հաղթահարելով պետք է պահենք մեր Զինված ուժերը: Մենք չունենք այլ տարբերակ: Պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու համար այսօր ոչ մի պայման առկա չէ և պետք է լուծել այդ խնդիրները»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով որդուն՝ ով նույնպես ծառայում է, նշեց, որ իր միջոցով բարձրացված խնդիրներին նայում է ծնողի աչքերով, հետո միայն փորձում դրանց լուծում տալ:

«Որոշակի տեղեկություն ստանալիս աշխատում եմ անմիջապես արձագանքել: Դրանք այն հարցերն են, որոնք ընդունում եմ որպես ծնող, այլ ոչ նախարար: Երեկ էլ տղայիս ծնունդն էր, զանգեցի ու ասացի. «Շնորհավորում եմ պարոն կրտսեր սերժանտ», ինքն էլ պատասխանեց. «Շնորհակալ եմ պարոն նախարար»: Այսպիսի հարաբերություններ են տղայիս և իմ միջև»,- եզրափակեց Տոնոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am