Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանդարտ հոգով ու անսասան հավատով թող առաջ շարժվեն. Տոնոյանի խորհուրդը զինծառայողներին

Հանդարտ հոգով ու անսասան հավատով թող առաջ շարժվեն. Տոնոյանի խորհուրդը 
զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվա հետ կապված բոլոր զինծառայողներին լավ տրամադրություն և զգոնություն մաղթեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը շնորհավորական խոսք հղեց նրանց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

«Հանդարտ հոգով ու անսասան հավատով թող շարժվեն առաջ»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հունվարի 28-ը Հայկական զինված ուժերի կազմավորման օրն է, այն 27 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am