Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հովիկ Մուսայելյանը միաձայն ընտրվեց Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հովիկ Մուսայելյանը միաձայն ընտրվեց Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընտրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում Մուսայելյանն այդ պաշտոնում ընտրվեց միաձայն:

Նա շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար և ընդգծեց, որ համալսարանում կարևոր խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

«Ես կարևորում եմ համալսարան-մասնավոր համագործակցությունը: Համալսարանի զարգացման համար շատ կարևոր է նաև պրոֆեսորադասախոսական կազմի որակների էլ ավելի բարձրացումը: Այս պահին հիանալի նվիրյալ դասախոսներ կան Պոլիտեխնիկում, ովքեր որակյալ կադրեր են պատրաստել: Սակայն, կարծում եմ, որ այսօր խնդիրը կայանում է նրանում, որ երիտասարդներից քչերն են ցանկանում մնալ համալսարանում և աշխատել»,- ասաց Մուսայելյանը և հավելեց, որ այդ ամենի հիմնական խնդիրն աշխատավարձերն են:

Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ ընտրվեց նաև քարտուղար՝ Ալեքսանդր Դռնոյանը, ում թեկնածությունը նույնպես միակն էր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am