Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին առաջարկել Է խստացնել «ոսկե» այցագրերի հավակնորդների ստուգումները. FT


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ երկրներին խորհուրդ Է տվել խստացնել այն ունեւոր ներդրողների ստուգումներն, որոնք հավակնում են «ոսկե» այցագրեր եւ անձնագրեր ստանալու անշարժ գույքի ձեռքբերման կամ տնտեսության մեջ Էական կապիտալ ներդրումների փոխարեն: Այդ հանձնարարականը բովանդակում Է այն փաստաթուղթը, որը Բրյուսելը պատրաստել Է հրապարակման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին հայտնել Է Financial Times (FT) թերթը, որին հաջողվել Է ծանոթանալ դրա նախագծին:

Այս դեպքում անգործությունը, ինչպես ենթադրում են Եվրահանձնաժողովում, խոցելի Է դարձնում հանրակցությունը փողերի լվացման, կոռուպցիայի եւ հանցավոր խմբավորումների գործունեության նկատմամբ: «Ոսկե» այցագրերի եւ անձնագրերի կանոնը սահմանված Է Եվրամիության մի ամբողջ շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մալթայում, Բուլղարիայում: Նման ծրագրի իրականացման շնորհիվ ԵՄ-ի պետությունները, Global Witness եւ Transparency International միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ վերջին տասնամյակում միայն ուղղակի ներդրումների տեսքով 25 միլիարդ եվրո են ստացել: Եվրահանձնաժողովն այս փաստերն ու հանձնարարականները կհրապարակի Եվրոպայում փողերի լվացման հետ կապված մի շարք աղմկահարույց սկանդալներից հետո, որոնք, մասնավորապես, վերաբերում են Էստոնիայում Danske bank-ի բաժանմունքին: Հուլիսի 1-ին այդ երկրի դատախազությունը հայտարարել Էր Էստոնիայում Danske bank-ի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ փողերի հնարավոր լվացման հանգամանքների քրեական հետաքննություն հարուցելու մասին: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ բաժանմունքի միջոցով 2007-ից մինչեւ 2015 թվականը լվացվել են խոշոր գումարներ, այդ թվում, ինչպես պնդում են, Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից: Այդ միջոցների ընդհանուր ծավալը, Financial Times-ի տվյալներով՝ հասնում Է գրեթե 200 միլիարդ եվրոյի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ