Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռումինիան ԵՄ-ին կառաջարկի գնահատել «Արեւելյան գործընկերության» հեռանկարները

Ռումինիան ԵՄ-ին կառաջարկի գնահատել «Արեւելյան գործընկերության» հեռանկարները


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիան ԵՄ-ում իր նախագահության շրջանակում կցանկանար քաղաքական հռչակագիր ընդունել «Արեւելյան գործընկերության» հեռանկարների վերաբերյալ եւ որոշել զարգացման կոնկրետ նախագծերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հայտնել Է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանուն:
Ռումինիան հունվար ամսից կես տարով դարձել ԵՄ-ի նախագահը: Ավելի վաղ Ռումինիան հայտարարել Է, որ իր նախագահության ընթացքում գերակայություններից մեկը կդառնա հարաբերությունները «Արեւելյան գործընկերության» հետ:
«Մեզ համար կլինի երկու կարեւոր ուղղություն: Նախեւառաջ, մենք ուրախ կլինեինք նախարարական նիստի արդյունքներով, որը «Արեւելյան գործընկերության» շուրջ տեղի կունենա Բրյուսելում, իրացնել քաղաքական հայտարարություն եւ տեսնել «Արեւելյան գործընկերության» քաղաքականության հեռանկարն ապագայում: Մենք կցանկանայինք գնահատել այն, ինչն արդեն արված Է, ԵՄ-ի ներդրման կարեւորությունը մեր գործընկերների համար: Մենք կարծում ենք, որ ներկայում հարկավոր Է տեսնել «Արեւելյան գործընկերության» ապագան եւ փորձել կենտրոնանալ համագործակցության կոնկրետ նախագծերի վրա»,-ասել Է նա՝ հանդես գալով Բրյուսելում կայացած միջոցառմանը:
«Մենք այն հաստատ կարծիքին ենք, որ մեր արեւելյան գործընկերները կարեւոր ավանդ են ներդնում ԵՄ-ի անվտանգության գործում: Ուստի մեր գերակայությունը կլինի՝ որոշել այն նախագծերը, որոնք կֆինանսավորվեն, որպեսզի ազդանշան ուղարկենք մեր հարաբերությունների լրջության մասին»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am