Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել

Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար 
պահանջել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը և հայտնել, որ անհայտ անձը զինված մտել է Բաղրամյան պողոտայի սուպերմարկետ և գումար պահանջել: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, անհայտ անձը սև գլխարկով և ակնոցով, աշխատակցից գրությամբ պահանջել է գումար և սպառնացել, որ իր մոտ զենք և պայթուցիկ կա, և կպայթեցնի սուպերմարկետը, սակայն աշխատակցի կողմից մերժում ստանալով` ատրճանակի նմանվող առարկան ուղղելով վերջինիս կողմը, հեռացել է՝ պահանջելով իրեն չհետևել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հունվարի 20-ին ժամը 8.45-ին իր տնից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Աշոտ Մ.-ին:
Նույն օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ խուզարկություն է կատարվել Աշոտ Մ.-ի բնակարանում։ Հայտնաբերվել է գազային ատրճանակ և ինքնաշեն պայթուցիչի նմանվող, էլեկտրական լարերով փաթաթված պլաստմասայե տարա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Աշոտ Մ.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am