Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 46 դեպք

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 46 դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու և փաստաթուղթ կեղծելու 7-ական, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման ու ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, ծեծի, սուտ մատնության, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու ու անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]