Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ:

«Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ ծառերն իրենց բնաբաժակներով պահպանվեին: Տեղափոխել դրանք հնարավոր չէր, քանի որ 15-20 տարեկան էին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

«Զիջելու նշան՝ մեջտեղում սրտաձև ծառի պատկեր: Ճանապարհային ոստիկանության հետ քննարկումներից հետո ընտրված այս նշանը քաղաքացիներին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել բնությունն ու խնամքով վերաբերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նման ևս մեկ նշան է տեղադրվել Բրազիլիայի հրապարակի հարևանությամբ գտնվող ծառին: Երեկոյան ժամերին անվտանգ երթևեկ ապահովելու համար փակցված նշանները լուսաանդրադարձիչ են: Անհրաժեշտությունից ելնելով՝ առաջիկայում «կանաչ» նշաններ կտեղադրվեն նաև մայրաքաղաքի այլ հատվածներում:

«Յուրաքանչյուր ծառ մեր քաղաքի համար կարևոր է: Այս առումով՝ ծառերի և կանաչ տարածքների խնամքի համար միջոցներ չենք խնայելու: Քաղաքային նոր ձևավորվող մշակույթի նպատակը ծառերի և, առհասարակ, բնության նկատմամբ հոգատարության բարձրացումն է: Դրանք ընդգծում են նաև քաղաքային իշխանության մոտեցումները»,- ասում է Խաչիկ Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]