Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը

Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի հերթական նիստի տևողությունը, որի ընթացքում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը հարցի քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին որոշում կայացվեց ԱԺ նիստում քվեարկությամբ:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ խմբակցությունների կողմից նիստի տևողությունը երկարացնելու համար առարկություն չի եղել:

Նիստը երկարացնելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ` 2-ը: Նիստը կշարունակվի մինչ ժամը 19:30-ը:

Ազգային ժողովը հունվարի 14-ի նիստում ԱԺ նախագահ ընտրեց Արարատ Միրզոյանին: Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]