Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քննարկվել են «Իմ քայլը» հիմնադրամի և Մարտիրոս Սարյան ստեղծագործական միության համագործակցության հարցերը

Քննարկվել են «Իմ քայլը» հիմնադրամի և Մարտիրոս Սարյան ստեղծագործական 
միության համագործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 17-ին հանդիպել է ԱՄՆ-ում գործող Մարտիրոս Սարյան ստեղագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Աշոտ Գեղամյանը նախ ներկայացրել է միության գործունեությունը, իրականացրած աշխատանքներն ու բարեգործական տարբեր ծրագրերին ու միջոցառումներին ներգրավվածությունը: Նա շեշտել է, որ միությունը պարբերաբար կազմակերպում է Հայաստանում ստեղծագործող նկարիչների ցուցահանդեսները և այդ ցուցադրությունների ընթացքում վաճառված կտավներից գոյացած գումարը նվիրաբերում է Հայաստանին: «Այս անգամ որոշել ենք գումարը փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին: Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի և շատ կարևոր ենք համարում հոգևոր արժեքները, որոնք ոչ միայն պետք է զարգացնենք, այլև փոխանցենք հաջորդ սերունդներին»,- ասել է Աշոտ Գեղամյանը՝ հավելելով, որ երբ իր ընկերներից Ջորջ Դագլիյանը, ով ԱՄՆ-ում ղեկավարում է Commonwealth casualty company-ն իմացել է Հայաստան այցի մասին, խնդրել է իր անունից ևս գումար փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ուղիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am