Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների 
զարգացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին ընդունել է պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով wam.ae գործակալությունը, Շարժայի կառավարչի գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին բոլոր ոլորտներում:

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, ընդգծել են մշակույթի ոլորտում համագործակցության, երկու երկրների առաջատար ուսումնական հաստատությունների միջև գիտական գործընկերային կապեր հաստատելու կարևորությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել գիտական և մշակութային ոլորտները զարգացնելու ուղղությամբ Շարժայի կառավարչի հսկայական ջանքերը ինչպես ԱՄԷ ներսում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Շարժան միջազգային մշակութային քարտեզում գլոբալ տեղ է զբաղեցնում շնորհիվ մշակութային միջավայրը զարգացնելու Շարժայի կառավարչի ձգտման:  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am