Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանի կողմից արբանյակի արձակումը

ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանի կողմից արբանյակի արձակումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի քամահրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ չենք հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի անտեսումը:

Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատում Է Իսլամական Հանրապետության սպառնալիքների ողջ սպեկտրին հակազդելու վրա, ներառյալ նրա հրթիռային ծրագիրը, որն սպառնում Է Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին»,- նշվում Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ: Փոմպեոյի խոսքով՝ կրող հրթիռի արձակմամբ Իրանը «շարունակում Է մարտահրավեր նետել միջազգային հանրակցությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին»: Ինչպես ավելի հաղորդել Է իրանական հեռուստատեսությունը, Իրանում հունվարի 15-ին անհաջողություն Է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր: Իրանի հեռահաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Ջավադ Ազարիի խոսքով՝ անհաջողությունը պայմանավորված Է կրող հրթիռի երրորդ աստիճանի հետ կապված խնդրով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am