Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպիտակ տունը հերքել է Իվանկա Թրամփին ՀԲ-ի ղեկավարի պաշտոնին առաջադրելու տեղեկատվությունը

Սպիտակ տունը հերքել է Իվանկա Թրամփին ՀԲ-ի ղեկավարի պաշտոնին առաջադրելու տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի թեկնածու չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեսիկա Դիտոն:

«Իվանկա Թրամփին որպես թեկնածու դիտարկելու վերաբերալ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել Է Դիտոն Politico հրատարակությանը:

Իվանկա Թրամի հնարավոր թեկնածության մասին ավելի վաղ հայտնել Էր Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտնել Է, որ փետրվարի 1-ից պաշտոնաթող Է լինում, բանկի ղեկավարի պարտականությունները կատարելու Է գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան: ԱՄՆ-ն Է ավանդաբար նշանակում Համաշխարհային բանկի նախագահին:

Այն միջազգային հաստատություն Է, որն զբաղվում Է զարգացման հարցերով եւ աշխատում Է ինչպես պետությունների, այնպես Էլ մասնավոր ընկերությունների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am