Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել հայտնի քաղբանտարկյալին

Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ 
արձակել հայտնի քաղբանտարկյալին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ամնեսթի ինթերնեյշնլ»  միջազգային իրավապաշտպան  կազմակերպությունը պաշտոնական Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնովին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Կազմակերպությունը նաև անհանգստություն է հայտնել բլոգերի հացադուլ իրականացնելու հանգամանքի վերաբերյալ:

Բլոգերը 15 օր շարունակ հացադուլ է իրականացնում ի նշան բողոքի իր դեմ հարուցված նոր կեղծ մեղադրանքի դեմ, ինչի համաձայն՝ նրան սպառնում է ևս 7 տարվա ազատազրկում:

Ադրբեջանական իշխանությունների հերթական շինծու մեղադրանքի համաձայն՝ բլոգերն իբր ծեծի է ենթարկել կալանավայրի հսկիչներից մեկին: 

Հունվարի 10-ին ադրբեջանցի մի քանի ակտիվիստներ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց վրան են տեղադրելու, որտեղ պետք է տեղավորվեն հացադուլ իրականացնող ակտիվիստները: 

Հացադուլ իրականացնողներն իրենց բողոքն են հայտնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղբանտարկյալների իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ:  Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, ընդգծելու են ադրբեջանցի բլոգեր, քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի նկատմամբ իրականցվող իրավախախտումները, որոնց արդյունքում Հուսեյնովը բանտում հացադուլ էր սկսել: 

Հացադուլին մասնակցելու են տասնյակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիներ, որոնք բնակվում են Եվրոպայում: 

Բաքվում ի պաշտպանություն բլոգերի հացադուլ են իրականացնում նաև ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մի շարք անդամներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am