Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ առողջապահության նախարարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանում սուր շնչական վարակների սեզոնային իրավիճակը

ՀՀ առողջապահության նախարարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանում 
սուր շնչական վարակների սեզոնային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը  Վրաստանի իր գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել  Վրաստանում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ կապված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի պաշտոնակատարը այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում: «Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ»,-նշված է գրառման մեջ։

Արսեն Թորոսյանը կոչ է արել հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ «Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»,-գրել է նա։

Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում Է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները մինչեւ հունվարի 18-ը ներառյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am