Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության պատժամիջոցների դեմ

Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության պատժամիջոցների դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Իրանի քաղաքացիների դեմ Եվրամիության պատժամիջոցների կապակցությամբ, որոնց մեղադրում են ահաբեկչության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ի պատասխան այդ քայլին անհրաժեշտ հակամիջոցներ կձեռնարկի պատասխան գործողությունների շրջանակում»,- հայտնել Է Քասեմին Telegram-ալիքում, նշելով, որ Եվրամիության որոշումը զարմանք Է հարուցում, իսկ Իրանին հասցեագրված մեղադրանքներն անհիմն են: Ինչպես ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 9-ին հրապարակվել Է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել Է Իրանի դեմ պատժամիջոցների սեւ ցուցակը, որոնք 2011 թվականին սահմանվել են ահաբեկչական գործունեության մեղադրանքներով:

«Երկու ֆիզիկական անձ եւ մեկ կառույց՝ Իրանի հետախուզության եւ անվտանգության նախարարության ներքին անվտանգության դիրեկտորատը, ներառված են ԵՄ-ի հակաահաբեկչական ցուցակում՝ ի պատասխան Եվրամիության տարածքում կանխված մահափորձի», նշվում Է փաստաթղթում:

Ներկայում Իրանի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակը ներառում Է 15 մարդ եւ 21 կազմակերպություն: Այս պատժիչ ռեժիմը ոչ մի կերպ կապված չԷ այն պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը չեղարկել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ, որը երաշխավորում Է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: ԵՄ-ի երկրները Իրանի ուժային կառույցներին մեղադրում են երկրի ընդդիմության՝ տարագրության մեջ գտնվող ներկայացուցիչների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am