Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շուրջ 200 մլն մարդ Է մասնակցում Հնդկաստանում սկսված համազգային գործադուլին. NDTV

Շուրջ 200 մլն մարդ Է մասնակցում Հնդկաստանում սկսված համազգային գործադուլին. NDTV

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ Է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել Է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչ արհմիությունների ղեկավարներին:

Բողոքի մասնակիցները կարգախոսներ են առաջադրել արդյունաբերության տարբեր ճյուղերում նվազագույն աշխատավարձի եւ թոշակների բարձրացման, սոցիալական պայմանների բարելավման, գործազուրկ երիտասարդության համար աշխատատեղեր բացելու եւ այլ պահանջներով: Գործադուլավորները կենտրոնական կառավարությանը մեղադրում են աշխատավորների շահերը պաշտպանելուց հրաժարվելու մեջ: Ակցիային միացել են նաեւ գյուղացիական եւ ֆերմերային մի քանի միավորումներ: Երկրի մի շարք տարածաշրջաններում բողոքի ակցիաների մասնակիցները փակում են երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները: Արեւմտյան Բենգալիայի եւ Քերալայի նահանգներում ընդհարումներ են եղել ոստիկանության հետ: Ինչպես նշում են հնդկական ԶԼՄ-ները, գործադուլը կարող Է ազդել քաղաքային, միջազգային եւ երկաթուղային տրանսպորտի, բանկային հատվածի, ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցությունների աշխատանքի վրա: Մի քանի շրջաններում փակվում են դպրոցները եւ ուսումնական այլ հաստատություններ: Քաղաքներում փակվել են բազմաթիվ խանութներ, կրպակներ ու գրասենյակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am