Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Փետրվար

Hypebae հրատարակությունը հաշվել Է Քիմ Քարդաշյանի կարողությունը

Hypebae հրատարակությունը հաշվել Է Քիմ Քարդաշյանի կարողությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hypebae հրատարակությունը հաշվել Է 2018 թվականի ընթացքում «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանի կուտակած կարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաաստղի KKW Beauty անձնական կոսմետիկական բրենդը նրան բերել Է 100 մլն դոլար, իսկ Kim Kardashian: Hollywood շարժական հավելվածը՝ 45 մլն դոլար: Բացի այդ, ռեալիթի շոուում նկարահանումների շնորհիվ 38-ամյա Քարդաշյանը վաստակել Է 20 մլն դոլար: Նրա Instagram-օգտահաշվում գովազդային յուրաքանչյուր պոստի արժեքը հասել Է 1 մլն դոլարի: Տարվա ընթացքում Քարդաշյանը կնքել Է նաեւ անշարժ գույքի հետ կապված մի քանի գործարք, մասնավորապես, Լոս Անջելեսի իր տունը վաճառել Է 9 մլն դոլարով: Նրա համար եկամտի լրացուցիչ աղբյուր Է դարձել մասնակցությունը համաշխարհային խոշոր ընկերությունների պրոմո-հոլովակներին եւ այլ նախագծերի: Այսպիսով, 2018 թվականի ավարտին Քիմ Քարդաշյանը կուտակել Է մոտավորապես 350 մլն դոլար:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ