Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում առաջիկա տարիներին նախատեսվում է կրկնապատկել էլեկտրաէներգիայի տարեկան թողարկման հնարավորությունը

Արցախում առաջիկա տարիներին նախատեսվում է կրկնապատկել էլեկտրաէներգիայի 
տարեկան թողարկման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում այս տարվա 11 ամսում թողարկվել է ավելի քան 111 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է շուրջ 31% ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալը ավելացել է ավելի քան 42%-ով, մշակող արդյունաբերությանը՝ 23%-ով, էներգետիկ արդյունաբերությանը՝ 14%-ով։ «Դա հանգեցրել է կառուցվածքային տեղաշարժերի. 2018 թ. հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը ավելացել է 4.7 տոկոսային կետով՝ կազմելով ամբողջ  արդյունաբերական արտադրանքի 58%-ը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 53.3% ցուցանիշի դիմաց։ Իրենց դիրքերը զիջել են. 1.2 տոկոսային կետով՝ մշակող արդյունաբերությունը (19.7%), 3.5 տոկոսային կետով՝ էլեկտրականության, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարումը և ջրամատակարարումը (22.3%)»,-նշել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018 թ. վերջին կկազմի շուրջ 119 մլրդ դրամ, կամ իրական աճի ցուցանիշը կգերազանցի 30%-ի մակարդակը:

Անդրադառնալով էներգետիկ ոլորտին՝ պետնախարարն ասել է, որ 2008 թ. սկսած երկրում իրագործվող փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ծրագրի շնորհիվ Արցախում արդեն գործում են 21 փոքր ՀԷԿ, որոնք Սարսանգ ՀԷԿ-ի հետ մեկտեղ 2018 թ․ 11 ամիսների ընթացքում արտադրել են 350 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա։ «Տարվա ավարտին այս ցուցանիշը նախատեսված է 400 մլն կվտ/ժ չափով, որը շուրջ 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ներկայումս կառուցման փուլում են նաև 16 փոքր ՀԷԿ-եր։ Նախատեսվում է առաջիկա տարիներին կրկնապատկել էլեկտրաէներգիայի տարեկան թողարկման հնարավորությունը։ Այս ամենն իրականացվում է՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները, որպեսզի պատճառված վնասները հասցվեն նվազագույնի: Միաժամանակ որպես հեռանկարային ուղղություն կարևորվում է արևային էներգիայի արտադրությունը, որի ներդրման ուղղությամբ այսօր արդեն իրականացվում են աշխատանքներ»,-ընդգծել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի բնագավառում Արցախն ինքնաբավ է  և, արտադրել-սպառելուց զատ, իրականացնում է արտահանում նաև դեպի Հայաստանի Հանրապետություն։

2019 թ․ նախատեսվում է արտադրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը հասցնել 600 մլն կՎտ/ժ-ի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am