Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տնտեսագետ Աբել Աղանբեկյանի գիրքը մրցանակի է արժանացել

Տնտեսագետ Աբել Աղանբեկյանի գիրքը մրցանակի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր ազգային գյուղատնտեսության ռուսական ակադեմիայի ամբիոնի ղեկավար, հայտնի հայ տնտեսագետ Աբել Աղանբեկյանի «Նոր Ռուսաստանի ֆինանսները, բյուջեն և բանկերը» գիրքը դարձել է «Տարվա տնտեսական գիրք» մրցանակի դափնեկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
«Իմ գրքում փորձել եմ մակրոտնտեսական տեսանկյունից դիտարկել ֆինանսները: Ցավոք, ֆինանսները երկրում տնտեսության ամենաշատ հետ մնացող ոլորտներից է: Մենք հետ ենք մնում ներդրումների ծավալով, չենք ստեղծել տնտեսական աճի ֆինանսական մեխանիզմ, չենք ստեղծել տնտեսության նոր «շարժիչ», մրցակցային միջավայր: Այս բոլոր խնդիրները թույլ չեն տալիս առաջ գնալ», - ասել է Աբել Աղանբեկյանը:

Նա նաև նշել է, որ իր գրքում առաջարկել է  առկա ֆինանսական խնդիրների լուծման որոշ տարբերակներ, որոնք թույլ կտան ռուսական տնտեսությունը դուրս բերել լճացումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am