Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վանաձորի տարեցների տուն»

ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վանաձորի 
տարեցների տուն»

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղի են ունեցել առանձնազրույցներ տուն-հիմնադրամի բնակիչների հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Այցի արդյունքում վերհանված մի շարք խնդիրներ քննարկվել են հիմնադրամի տնօրինության հետ: Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ Առաջիկայում  արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am