Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արամ Սաֆարյանը ԵԱՏՄ-ում Հայաստանի կողմից որոշակի ակտիվություն է սպասում գալիք տարվա ընթացքում

Արամ Սաֆարյանը ԵԱՏՄ-ում Հայաստանի կողմից որոշակի ակտիվություն է սպասում 
գալիք տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. Հայաստանի կողմից նախագահության ստանձմամբ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մեր երկրից այդ կառույցում որոշ ակտիվություն է սպասում: Այս մասին դեկտեմբերի 22-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

«2019թ. շատ կարևոր տարի է: Հայաստանը եկող տարի նախագահելու է ԵԱՏՄ-ում: Սա նշանակում է, որ մեր երկիրը պետք է աչքի ընկնող նշանակալից մեկ կամ մի քանի միջոցառումներով հրավիրի ամբողջ հետխորհրդային տարածքի և աշխարհի զգալի մասի ուշադրությունը: Ես դեռ չգիտեմ` կառավարությունն ինչ է ուզում անել, բայց մի քանի առիթով հայտարարել եմ, որ մենք անելու ենք մեծ կոնֆերանսներ, միջոցառումներ, որոնց մասնակից ենք դարձնելու ռուս, բելառուս, ղազախ գործընկերներին: Նպատակը մեկն է` քանդել այն բոլոր պատնեշները, որոնք խանգարում են մեր ժողովուրդներին: 2019թ.-ին ԵԱՏՄ-ում Հայաստանի կողմից պետք է սպասել որոշ ակտիվություն, հաշվի առնելով, որ 2020թ. հունվարի 1-ից Տիգրան Սարգսյանը հեռանում է ԵԱՏՄ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնից և այդ պաշտոնը ստանձնելու է Բելառուսի ներկայացուցիչը»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Ամփոփելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 4 տարիները՝ Արամ Սաֆարյանը նշեց, որ մեր երկիրն այս ընթացքում զգալի հաջողություններ է արձանագրել, որոնք շարունակական են լինելու:

«Առաջինն այն է, որ ԵԱՏՄ տարածքում մեր արտահանման ծավալները վերջին 3 տարվա ընթացքում կրկնապատկվեցին երկու անգամ: Եվրասիական տնտեսական շուկան լավագույն, և, առայժմ, անփոխարինելի ասպարեզ է մեր պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները մեծացնելու համար: Մեծանում է ՌԴ-ից Հայաստան եկող ուղիղ տրանսֆերտների ծավալը, որը ՀՀ բնակչության մի մասին պատշաճ ապրելակերպի հնարավորություն է տալիս, մեծանում է մեր գյուղատնտեսական մթերքների արտահանումը Ռուսաստան: Մոտակա երկու տարիներին տնտեսական զարգացումը շարունակվելու է, և արտահանման մեր ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ, շարունակելու են աճել»,- ասաց Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրեց իր 5-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ 4 տարիները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am