Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ռիսկերը

ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և  բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։ Վերոնշյալ ժամանակահատվածում բանկային ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 24.3 տոկոսից հասել է 78.2 տոկոս, իսկ բանկային կապիտալը բազմապատկվել է ավելի քան 2 անգամ։ 2007-2017թթ.-ին Հայաստանի բանկերի շահութաբերությունը բացարձակ արժեքով մնացել է նույնը (բացառությամբ ցիկլային տատանումների)՝  յուրաքանչյուր տարի միջինում կազմելով մոտ 60 մլն ԱՄՆ դոլար։ 2017թ.-ի ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1 տոկոսից քիչ, իսկ կապիտալի միջին եկամտաբերությունը 6 տոկոս։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ԱՄՀ գնահատականների համաձայն՝ ցածր եկամտաբերությունը պայմանավորված է եղել չաշխատող վարկերի ծավալով և տոկոսադրույքների սպրեդի նվազմամբ։ Ըստ ԱՄՀ-ի՝ շահութաբերությունը կարող է շահել մաշտաբի էֆեկտից։

 ՀՆԱ-ն մեկ բանկի հաշվով՝ ըստ երկրների, 2016թ. մլն դոլար

Հայաստանյան բանկերն ավելի փոքր են, քան վերոնիշյալ երկրները։ Բանկային համակարգի մեծությունը գնահատվում է  մի շարք ցուցանիշներով, որոնցից են միջինում բանկային ակտիվները, ինչը Հայաստանի բանկային համակարգի համար 2017թ.-ին կազմել է 0.53 մլրդ դոլար, և բանկային շուկայի չափը։ Բանկային շուկայի չափը գնահատվում է մեկ բանկի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով, որ 2016թ.-ին կազմել է 0.62 մլրդ դոլար։ Ակտիվների գծով 8.7 տոկոս  HerfindahlHirschman ինդեքսը  փաստում է, որ բանկերի լրացուցիչ ձուլումը կարող էր նպաստավոր լիներ բանկերի շահութաբերության համար։

 

ԱՄՀ-ն ընդգծել է, որ Հայաստանում դոլարայնացման բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ բանկերը դառնում են ավելի զգայուն արտաքին շոկերի նկատմամբ։ 2012-2017 թվականներին օտարերկրյա արժույթով ֆինանսավորումը կազմել է ամբողջ ֆինանսավորման 2/3 մասը, իսկ արտարժույթով ավանդների հարաբերակցությունն արտարժույթով վարկերի նկատմամբ կազմել է 1.4 տոկոս, այն ժամանակ, երբ համանման ցուցանիշը դրամով ավանդների և վարկերի գծով կազմել է 1 տոկոս։

 

Ոչ ֆինանսական հատվածի վարկերը և ավանդները, 2018թ.-ի հունիս, տոկոս 

 

 

Դոլարայնացման մակարդակը գնահատվում է մի շարք ինդիկատորների միջոցով. մասանավորապես՝ տնային տնտեսություններից ներգրավված ավանդների գրեթե 60 տոկոսն, առևտրային վարկերի 80 տոկոսը, իսկ տնային տնտեսությունների վարկերի (հիմնականում հիպոտեկային վարկերը) 30 տոկոսը արտարժույթով են։  ԱՄՀ-ն, հաշվի առնելով վերոնիշյալը, զարմանալի չի համարել, որ չաշխատող վարկերի մակարդակն ավելի բարձր է արտարժույթով վարկերի գծով և այն, որ բանկային համակարգը զգայուն է փոխարեքի արժեզրկման նկատմամբ։ 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am