Տնտեսություն

Կառավարությունը փոխհատուցում է բարեգործական կազմակերպության արտոնագրային հարկը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը փոխհատուցում է բարեգործական կազմակերպության արտոնագրային հարկը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի 2019 թ. գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով համապատասխան որոշում ընդունեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ այդմ նախատեսվում է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գումարի վերաբաշխման հաշվին, 8,29 մլն դրամն ուղղել բարեգործական ՀԿ-ի արտոնագրային հարկի փոխհատուցմանը` սուբսիդավորման միջոցով:

«Հովարդ Կարագյոզյան» ՀԿ-ն ներկայումս ունի թվով 20 ատամնաբուժական կաբինետ, որոնք անվճար ատամնաբուժական ծառայություններ են մատուցում տարեկան ավելի քան 90 հազար երեխաների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում