Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի 10 ներկայացուցիչ կմասնակցի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Հայաստանի 10 ներկայացուցիչ կմասնակցի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ և կայծակնային շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն 10 շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությանը մասնակցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը լավագույն 20 շախմատիստների ցանկում ընդգրկված գրեթե բոլոր շախմատիստները: Բացի Արոնյանից մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը:

Կանանց մրցաշարի մասնակցելու համար այս պահին հայտավորվել են 22 երկրների 115 շախմատիստուհի: Այստեղ ևս մրցաշարին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստուհիները՝ աշխարհի չեմպիոն Ցզյու Վենցզյունի գլխավորությամբ:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտրյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:

Դեկտեմբերի 25-31-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու համար արդեն հայտավորվել են մասնակցելու 38 երկրների 190 շախմատիստ: Մրցաշարը հավաքել է բացառիկ ուժեղ կազմ: 190 մասնակիցներից 139 կրում են գրոսմայստերի տիտղոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am