Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմեն Գյոզալյանի կարծիքով հեծանվասպորտի համար տարին հաջողված էր

Արմեն Գյոզալյանի կարծիքով հեծանվասպորտի համար տարին հաջողված էր

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը անցնող տարին հաջողված է համարում:

«Էդգարը դժվար մրցափուլ ունեցավ: Այս պահի դրությամբ խմբակային մրցավազքում 90 տոկոսանոց շանս ունենք Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Վնասվածքից հետո հիմա Էդգարը քիչ-քիչ վերականգնվում է և հունվարի վերջին աշխարհի գավաթի հերթական փուլին մասնակցելու հնարավորություն ունի: Ցավալի է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորությունն նվազել է»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Գյոզալյանը:

Գլխավոր մարզչի կարծիքով` տարին հագեցած և հաջող ստացվեց մարզաձևի համար: «Ես գոհ եմ Էդգարից և իր կատարած աշխատանքից:  Սակայն Էդգար Ստեփանյանի մակարդակի մարզիկ պետք է ունենք գոնե մի քանիսը, որ կարողանանք փոխեփոխ վարկանիշ հավաքենք»,-ասաց նա:

Ի դեպ, լրագրողների հետ հադիպման մեկնարկում Արմեն Գյոզալյանը և Էդգար Ստեփանյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի առթիվ հատուկ նվեր ունեին` այն մարզաշապիկը, որով Էդգարը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: 

Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը օգոստոս 24-ին դարձել էր  հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթող: Միավորներով մրցում մրցաձևի (40 կմ, 200 շրջան) եզրափակիչ փուլում Ստեփանյանը հաղթել է 98 միավորով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am