Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կրիպտոարժույթի շուկայում ձևավորված «ֆինանսական փուչիկը» պայթում է. ի՞նչ կտան Հայաստանում մայնինգային ընկերություն բացելու ջանքերը

Կրիպտոարժույթի շուկայում ձևավորված «ֆինանսական փուչիկը» պայթում է. ի՞նչ 
կտան Հայաստանում մայնինգային ընկերություն բացելու ջանքերը
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիպտոշուկայում արդեն իսկ նախանշվող փլուզմանը զուգահեռ Հայաստանում քայլեր են կատարվում մայնինգային ընկերություն հիմնելու ուղղությամբ: Միջազգային շուկաներում BitCoin-ի կուրսի շեշտակի նվազմումը վկայում է, որ շուկայում ձևավորվել է փուչիկ, որը վաղ թե ուշ պայթելու է։ Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ կրիպտոարժույթները միանգամից կվերանան, բայց որ դրանք տեսանելի ապագայում կդադարեն լինել ֆինանսական սպեկուլյացիաների նորաոճ միջոցներից մեկը, արդեն իսկ տեսանելի է: Փորձենք հասկանալ՝ ինչպիսի միտումներ են տիրում կրիպտոարժույթի շուկայում, և ինչ կարող է դա տալ Հայաստանին: 

Կրիպտոարժույթների շուկան ակտիվորեն սկսել է ընդլայնվել 2010թ.-ից. BitCoin-ի սկզբնական  արժեքը կազմել է 0,1 ԱՄՆ դոլար, սակայն  2010թ-ից սկսած շուկայում աշխուժություն է նկատվել, երբ բորսաներից մեկը թույլ տվեց BitCoin-ը փոխանակել իրական փողերի հետ: Այնուհետև այս արժույթը գրավեց անօրինական առևտրով զբաղվողների ուշադրությունը՝ գործարքների իդեալական անանունությամբ: Պահանջարկի ավելացման շնորհիվ 2013թ.-ի նոյեմբերին BitCoin-ի գինը հասավ մոտ 1 100 ԱՄՆ դոլարի, երբ BitCoin-ի միջոցով կատարվեցին ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի գործարքներ։  Չնայած  2015թ.-ի BitCoin-ի կուրսը հունվարին ընկել է մինչև 200 ԱՄՆ դոլլար՝  հետագայում այն սկսել է վերականգնվել՝ գերազանցելով նախկին մակարդակը՝ 2017թ.-ին դեկտեմբերի կեսերին այն գերազանցել է 2013թ.-ի նոյեմբերի կուրսը 20 անգամ։ 

Կրիպտոշուկայում ձևավորված փուչիկի պայթունի սկիզբը կարելի է համարել 2018թ.-ի հունվարը, երբ հիմնական կրիպտոարժույթի փոխարժեքը 20 հազար դոլարից սկսել է շարունակաբար նվազել. 2017թ.-ի դեկտեմբերին վերջինիս կուրսը հասավ իր գագաթնակետին՝ գրանցելով 20 000 ԱՄՆ դոլար, սակայն 2018թ.-ին BitCoin-ի արժեքն սկսեց շարունակաբար նվազել. 2018թ.-ի դեկտեմբերի սկզբին  BitCoin-ի կուրսը եղել է 3 750 ԱՄՆ դոլլար՝ ամսվա միջինը կազմելով 3200 դոլար: 

Ֆինանսական փուչիկի մասին վկայում է նաև կատարված գործարքների ծավալը. 2010թ.-ից սկսած BitCoin-ով կատարված գործարքնեի ծավալը կուրսի բարձրացման զուգահեռ սկսել է աճել։ BitCoin-ով կատարված գործարքների ծավալն իր գագաթնակետին է հասել է 2018թ.-ի սեպտեմբերին՝ 154 մլն ԱՄՆ դոլար, երբ կուրսը հավասար է եղել 6630 ԱՄՆ դոլար, որը 30 անգամ գերազանցել է ամենաբարձր կուրսի ժամանակ կատարված գործարքների ծավալը (2017թ.-ի դեկտեմբերին կատարված գործարքների ծավալը)։ Այլ խոսքով, չնայած 2017թ.-ի դեկտեմբերից հետո սկսած կուրսի անկմանը՝ ներդրողներն սպասումներ էին ձևավորել, որ կուրսը կվերակագնվի, որը հնարվորություն կտա բազմապատկել սեփական եկամուտները, սակայն 2018թ.-ի վերջին երեք ամիսներին կուրսն շարունակեց ընկնել՝ «ձևավորված փուչիկի» պայթյունը շարունակվում է։ 

Հաջորդ խնդիրը կապված է էլեկտրաէներգիայի ծախսումների հետ. BitCoin-ի  կողմից ծախսվող էլեկտրաէներգիայի ծավալներն ահռելի է Հայաստան նման փոքր տնտեսության համար, որտեղ էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է հէկ-երի միջոցով՝ վնասելով շրջակա միջավայրը։ 2017թ.-ին Հայաստանում արտադրվել է 7.1 տՎժ, այն ժամանակ, երբ մայնինգի համար ծախսվել է գրեթե 2.2 անգամ ավել էլեկտրաէներգիա։ Ոլորտի փորձագետները նշել են, որ 2017թ.-ին BitCoin-ի մայնինգի նպատակով ծախսված էլեկտրաէներգիան համարժեքը է 1.2 գՎտ հզորություն ունեցող միջուկային ռեկատորների կողմից առավելագույն հզորությամբ աշխատելու դեպքում ծախսվող էլեկտրաէներգիային։

Ինչպես նաև BitCoin-ով կատարվող մեկ գործարքը պահանջում է 2690 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քանի VISA-ի միջոցով կատարված մեկ գործարքը՝ 1000 VISA գործարքների պահանջում է 169 կՎժ էլեկտրաէներգիա, այն ժամանակ, երբ մեկ BitCoin գործարքը՝ 454 կՎժ։ Այսինքը, մայնինգային ֆերմայի ստեղծման դեպքում Հայասատանում արտադրովող էլեկտրաէներգիայի մեծ մասը կուղղվի մայնիգայի ֆերմային սպասարկմանը։ 

BitCoin VS VISA,

 ցանցերի էլեկտակտրաէներգիայի միջին սպառում,

կՎժ 

Չնայած էլեկտրաէներգիա մեծ ծախսումների մեծության՝ կրիպտոյով կատարվող գործարքները ավելի գրավիչ են, քան այլ էլեկտրոնային փողերի միջոցով կատարվող գործարքները՝ պայմանավորված կրիպտոշուկայում փոխանցումների անանունությամբ և  կրիպտոշուկայի վրա ԿԲ-ի հսկողության բացակայությամբ։ Այս ամենը հնարավորություն է տալիս ստվերային տնտեսությունում առկա գումարների և կոռուպցիոն մեխանիզմով և հանցագործության միջոցով ձեռք բերված միջոցների սեփականատերերին BitCoin-ի միջոցով իրականցնել «փողերի լվացում», ինչը կարող է խոչընդոտել Հայաստանում ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարին։   

Ինչպես հայտնի է՝ BitCoin կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ  «Օմնիա Թեք» ընկերությունը նպատակ է հայտնել Հայաստանում կառուցել աշխարհի ամենախոշոր մայինգային ֆերման։ Ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով փորձել ենք կապ հաստատել վերջինիս ներկայացուցիչների հետ, սակայն ապարդյուն. ընկերության վերաբերյալ առկա կոնտակտային տվյալներին ուղարկված հարցումները մնացին անպատասխան, իսկ ընկերության գործընկեր «Մուլտի Գրուպ»-ից պատասխանել են, որ «Օմնիա Թեք»-ի Հայաստանյան ներկայացուցիչը երկրում չէ և հնարավոր չէ կապ հաստատել վերջինիս հետ։ Ինչպես նաև «Մուլտի Գրուպ»-ից հայտնել են, որ տեղյակ չեն արդյոք ընկերությունն արդեն իսկ ծավալում է գործունեություն, թե ոչ։ 

Այսպիսով, թեպետ Հայաստանում մայնինգային ֆերմայի ստեղծումը նոր ներդրումների և աշխատատեղերի, ինչպես նաև ՏՏ ոլորտի միջազգային փորձի յուրացման հնարավորություն է, սակայն երկարաժամկետ հատվածում այն իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր՝ սպառվող հսկայածավալ էլեկտրաէներգիա, ձևավորված «ֆինանսական փուչիկի» հնարավոր պայթյուն, մյուս կողմից՝ փողերի լվացման մեխանիզմների տարածում, որոնք կարող են լրջորեն ազդել Հայաստանի ֆինանսատնտեսական հատվածի վրա։ 

Ինգա Ղալայան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am