Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգումից հետո բացեց դռները

Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգումից 
հետո բացեց դռները

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համագործակցությամբ հիմնանորոգված՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը պաշտոնապես բացեց դռները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացման խոսքում կարևորեց երեխաների մեջ  երաժշտական ճաշակի սերմանումն ու փոքր տարիքից նրանց մեջ առողջ ապրելակերպի գաղափարն արմատավորելը: «Սա  մեր առաջնահերթություններից է: Ես ուրախ եմ ազդարարել, որ այսուհետ Էրեբունի վարչական շրջանի և այլ վարչական շրջաններում բնակվող մեր երեխաները կարող են կրթվել, զարգացնել իրենց երաժշտական ճաշակը, գիտելիքներն ու հմտությունները այս գեղեցիկ և ժամանակակից կենտրոնում»,- ասաց նա:

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն էլ  հույս հայտնեց, որ Հայաստանի այլ շրջաններում բնակվող երեխաները նույնպես հնարավորություն կունենան այսպիսի պայմաններում աշխատել և սովորել:

Հյուրերը շրջեցին հիմնանորոգված կենտրոնով, ծանոթացան պայմաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am