Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդ Շիրանը 2018 թվականի ամենահաջողակ երաժիշտն Է դարձել հյուրախաղերից վաստակած գումարով

Էդ Շիրանը 2018 թվականի ամենահաջողակ երաժիշտն Է դարձել հյուրախաղերից վաստակած գումարով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի կատարող Էդ Շիրանը դարձել Է 2018 թվականի ամենահաջողակ գաստրոլյորների վարկանիշի առաջատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pollstar հրատարակությունը:

Համաշխարհային շրջագայության ընթացքում երաժիշտը հաջակցություն Divide ալբոմի 94 համերգ Է անցկացրել 53 քաղաքներում: Նա վաստակել Է 432 մլն դոլար, իսկ նրա ելույթներին ներկա լինելու համար վաճառվել Է 4,8 մլն տոմս:

Երկրորդ տեղում հայտնվել Է Թեյլոր Սվիֆթը, որին Reputation շրջագայությունն ավելի քան 345 մլն դոլար Է բերել: Տարվա հարյուր ամենաշահութաբեր համաշխարհային շրջագայությունները կազմակերպիչներին ու երաժիշտներին բերել են ընդհանուր առմամբ 5,6 մլրդ դոլար: Ընդ որում՝ Շիրանի եւ Սվիֆթի՝ հյուրախաղերից ստացված ընդհանուր եկամուտները կազմել են այդ գումարի 14 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցրել են Jay-Z-ը եւ Բեյոնսեն: Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում On the Run II հյուրախաղերի ընթացքում նրանք ելույթ են ունեցել 49 հարթակներում եւ ստացել 254,1 մլն դոլար:

Վարկանիշում նաեւ տեղ են գտել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Pink-ը, Բրունո Մարսը, Eagles-ը, Ջասթին Թիմբեռլեյքը, Ռոջեր Ուոթերսը, U2-ը եւ Rolling Stones-ը: Մայիսին Էդ Շիրանը Billboard Music Awards 2018 մրցանակն Է ստացել որպես տարվա լավագույն կատարող: Ընդամենը երգիչն անվանակարգվել Էր 15 պարգեւների եւ ստացել դրանցից վեցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am