Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինան մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի հետ առեւտրի սահմանափակումը

Ուկրաինան մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի հետ առեւտրի սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 18-ի նիստում մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացրել Է ՌԴ-ից մի շարք ապրանքների վրա սահմանված բռնարգելքի եւ ռուսական այլ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսի գործողությունը՝ ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած առեւտրական արգելքների եւ սահմանափակումների:

Ուկրաինայի կառավարությունն այս որոշումն ընդունել Է առանց քննարկման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2018 թվականի 10 ամսվա արդյունքներով գրանցվել Է ՌԴ ուկրաինական ապրանքների արտահանման նվազում 7,1 տոկոսով՝ մինչեւ 3,03 մլրդ դոլար այն դեպքում, երբ ՌԴ-ից ներմուծումը շարունակել Է աճը, որը կազմել Է 20,1 տոկոս՝ 6,629 մլրդ դոլար:

Արդյունքում՝ Ռուսաստանի հետ առեւտրի բացասական հաշվեմնացորդն այդ ժամանակաշրջանի արդյունքներով հասել Է 3,599 մլրդ դոլարի, ինչը 1,6 անգամ գերազանցում Է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am