Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օդեսայում բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ է բացվել

 Օդեսայում բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Օդեսայում արդեն ավանդույթ դարձած «Բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ»-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման արարողությանը ներկա էին Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը (Геннадий Труханов), Ուկրաինայի ԱԳՆ, մարզային և այլ պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տոնավաճառի հայկական տաղավարում ներկայացված էին հայկական ավանդական ուտեստներ, քաղցրավենիք, կոնյակ, ազգային հուշանվերներ, զարդեր և ազգությամբ հայ գեղանկարիչների աշխատանքներ:

Միջոցառման համերգային հատվածի ընթացքում ներկաներն առիթ ունեցան ունկնդրելու Օդեսայի հայ համայնքի «Արաքս» վոկալ խմբի և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի սաների կատարումները:

«8-րդ բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ»-ի կազմակերպչական աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն ունեցան Օդեսայի հայ համայնքի կանանց կոմիտեն և երիտասարդ մայրերի միությունը: Վաճառքից գոյացած հասույթը տրամադրվել է Օդեսայի թիվ 5 ծննդատանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am