Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ում կողոպտել են Քվենթին Տարանտինոյի տունը. TMZ

ԱՄՆ-ում կողոպտել են Քվենթին Տարանտինոյի տունը. TMZ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու տղամարդ Լոս Անջելեսում կողոպտել են հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի տունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:

Նշվում Է, որ Տարանտինոն եղել Է տանը, երբ երկու տղամարդու ձայն Է լսել: Աղբյուրների խոսքով՝ կողոպտիչները տուն են մտել ուշ գիշերը լուսամուտով: Ընդ որում հաղորդվում Է, որ, տեսնելով անհայտ մարդկանց՝ Տարանտինոն «նրանց դիմադրություն Է ցույց տվել», սակայն դա արդյունք չի տվել, քանի որ չարագործներին, այնուամենայնիվ, հաջողվել Է փախչել: Պորտալի տվյալներով՝ կողոպտիչները ռեժիսորի տնից տարել են ոսկերչական զարդեր եւ այլ արժեքավոր բաներ: Այժմ քաղաքի ոստիկանությունն ստուգում Է բնակության վայրի մոտ տեղակայված հսկողության խցիկները, որոնց տեսագրությունները կարող են օգնել պարզելու հանցագործների ինքնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am