Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ապօրինի ծառահատման մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Ապօրինի ծառահատման մեջ կասկածվողը բերման է ենթարկվել
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից անտառից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սմբատ Մ.-ին և 1979 թ. ծնված Հրաչյա Հ.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից ապօրինի հատել են 2 բարդի:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]