Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պրադո թանգարանը 85 հազար եվրոյով ձեռք Է բերել Ֆրանսիսկո Գոյայի՝ ընկերոջը գրած նամակը

Պրադո թանգարանը 85 հազար եվրոյով ձեռք Է բերել Ֆրանսիսկո Գոյայի՝ ընկերոջը գրած նամակը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի Պրադո ազգային թանգարանը ձեռք Է բերել իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի (1746-1828 թթ.) նամակը, որը նա գրել Էր իր մտերիմ ընկերոջը՝ արագոնցի ունեւոր կոմերսանտ Մարտին Սարատերին (1747-1803 թթ.): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են թանգարանի վարչակազմում:

Նամակը թվագրված Է 1790 թվականի նոյեմբերի 10-ով, երբ Գոյան Սարագոսա ուղեւորությունից հետո վերադարձել Էր Մադրիդ՝ տեսակցելու Սարատերի հետ: Նկարչի ուղերձը Պրադոյի վրա նստել Է 85 հազար եվրո: Ինչպես ճշտել են թանգարանում, նամակը գրվել Է աճապարանքով, քանի որ այդ պահին Գոյան հոգեբանական ծանր վիճակում Էր իր որդու հիվանդության պատճառով: Թանգարանի փորձագետները կարծում են, որ ձեռք բերված «փաստաթուղթը կարեւոր Է Գոյայի՝ որպես արվեստի գործչի եւ մարդու ճանաչման համար»: Պրադո ազգային թանգարանը պաշտոնապես բացվել Է 1819 թվականին Ֆերդինանդ թագավորի (1784-1833 թթ.) կողմից: Ներկայում Պրադոն կերպարվեստի եվրոպական խոշորագույն թանգարաններից մեկն Է: Այդ մշակութային կենտրոնի հավաքածուում, մասնավորապես, պահվում են Դիեգո Վելասկեսի (1599-1660 թթ.) եւ Էլ Գրեկոյի (1541-1614 թթ.) աշխատանքների հարուստ ժողովածուները: Սոֆյա թագուհու մադրիդյան Արվեստների կենտրոնի հետ միասին Պրադոն հանդիսանում Է Իսպանիայի ամենաշատ այցելվող թանգարանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am