Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջրացատկորդներ Հարությունյան եղբայրները խոստանում են չբավարարվել ձեռք բերածով և ձգտել ավելիին

Ջրացատկորդներ Հարությունյան եղբայրները խոստանում են չբավարարվել ձեռք 
բերածով և ձգտել  ավելիին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամ Ազատ Հարությունյանը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիմիր Հարությունյանը տարին համարում են ամենահաջողակներից իրենց մարզական կարիերայում:

«Տարին շատ հաջող ընթացք ունեցավ և լավ ավարտվում է: Եվրոպայի առաջնությունում նման արդյունքի հասնելու համար շատ ենք աշխատել և ձգտել նման արդյունքի հասնել: Սակայն չենք բավարարվելու միայն այս ձեռքբերմամբ և ձգտելու ենք ավելիին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում, պատասխանելով լրագրողների հարցին,  ասաց Վլադիմիր Հարությունյանը:

Ազատ Հարությունյանի խոսքով` Վլադիմիր Հարությունյանի և Լև Սարգսյանի գրանցած արդյունքը Եվրոպայի առաջնությունում տարիների և մարզիչների ճիշտ աշխատանքի արդյունք է: «Մարզաձևի ավելի մասսայականացման խնդիրը մարզաբազայի պակասությունն է:  Մարզիկներս միշտ էլ ձգտում ենք գերազանցել ինքներս մեզ և մրցաշարերում գրանցած արդյունքները»,-ասաց նա:

Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am