Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Թրամփի ժողովրդականությունն ընկել Է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո. հարցում

ԱՄՆ-ում Թրամփի ժողովրդականությունն ընկել Է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո. հարցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների շրջանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն ընկել Է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որի արդյունքներով՝ դեմոկրատները հսկողություն ստացան Ներկայացուցիչների պալատի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Համազգային հարցման՝ դեկտեմբերի 16-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացվել Է NBC հեռուստաընկերության եւ The Wall Street Journal թերթի պատվերով:

Հարցման տվյալների համաձայն, Թրամփի գործունեությանը հավանություն Է տալիս դրա մասնակիցների 43 տոկոսը, 54 տոկոսը բացասաբար Է վերաբերվում դրան: Համեմատության համար նշենք, որ նոյեմբերին կայացած ընտրություններից ոչ շատ առաջ անցկացված համանման հարցման արդյունքներով, այդ ցուցանիշները կազմում Էին համապատասխանաբար 46 տոկոս եւ 52 տոկոս:

Ընդ որում՝ այն հարցին, թե իրենք 2020 թվականի ընտրությունների ընթացքում կքվեարկեին արդյոք Թրամփի երկրորդ ժամկետի օգտին, հարցվածների միայն 38 տոկոսն Է հաստատական պատասխան տվել, 52 տոկոսն ասել Է, որ չի պաշտպանելու ներկայիս նախագահին:

Հարցումն անցկացվել Է դեկտեմբերի 9-ից մինչեւ 12-ը հեռախոսով եւ Էլեկտրոնային փոստով: Դրան մասնակցել են 900 ամերիկացիներ, այդ թվում՝ գրանցված ընտրողներ: Հետազոտության արդյունքների վիճակագրական անճշտությունը կազմում Է մոտավորապես 3 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am