Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ֆուտզալի Աշխարհի 2020 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի որակավորման փուլում ընդգրկվեց E խմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 12-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ ֆուտզալի Աշխարհի 2020 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի որակավորման փուլի վիճակահանությունը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Բելգիայի, Շվեդիայի և Մալթայի հավաքականները: Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում ֆուտզալի Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի վեցերորդ խմբում կհանդիպի Սերբիայի, Ֆրանսիայի և F խմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականների հետ:

Խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանու մրցակիցները յոթերորդ խմբում կլինեն Ռուսաստանը, Խորվաթիան և F խմբի հաղթողը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am