Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեյն ընդունում Է Պահպանողական կուսակցությունից իր գործընկերների մարտահրավերը

Մեյն ընդունում Է Պահպանողական կուսակցությունից իր գործընկերների մարտահրավերը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ մինչեւ վերջ պայքարելու Է իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելու փորձերի դեմ: Համապատասխան հայտարարությամբ Մեյը դեկտեմբերի 12-ին հանդես Է եկել Դաունինգ-սթրիթում վարչապետական նստավայրի առջեւ կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Խորհրդարանական կոմիտեի ղեկավար) Գրեմ Բրեյդին հավաստել Է, որ 48 նամակ Է ստացել պահպանողական խորհրդարանականներից, ինչը գործարկել Է Պահպանողական կուսակցության ներսում իմ նկատմամբ վստահության շուրջ քվեարկության ընթացակարգը,- ասել Է Մեյը:- Ես մինչեւ վերջ պայքարելու եմ անվստահության քվեի դեմ»: Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել Է, որ ընդունում Է Պահպանողական կուսակցությունից իր գործընկերների մարտահրավերը: Մեյը հավելել Է, որ իր պաշտոնաթողությունը կարող Է ձգձգել կամ նույնիսկ չեղարկել Brexit-ը:Նա նաեւ հայտնել Է, որ չեղյալ Է հայտարարել Իռլանդիա ուղեւորությունը, որպեսզի մասնակցի վստահույթան քվեի շուրջ քվեարկությանը: Կանոններին համապատասխան՝ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն (Երեւանի ժամանակով ժամ-ը 22:00-24:00) ընկած հատվածում: Ձայների հաշվարկը կանցկացվի քվեարկությունից անմիջապես հետո, եւ արդյունքները կհայտարարվեն նույն օրվա երեկոյան: Մեծ Բրիտանիայի վարչապետին վստահության շուրջ քվեարկությանը պետք Է մասնակցեն 315 պահպանողական պատգամավորներ: Իր պաշտոնը պահելու համար Մեյին բավարար կլինի ապահովել ձայների պարզ մեծամասություն՝ առնվազն 158 ձայն, ինչից հետո նա այդ ընթացակարգի կրկնվելուց պաշտպանված կլինի առնվազն մեկ տարվա ընթացքում: Կառավարության ղեկավարի պարտության դեպքում կուսակցությանը հարկ կլինի ընտրել նոր ղեկավար, ինչին երեք ամիս Է հատկացված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am