Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փրկարարները դեռ չեն գտել Կորեայի ձորում կորած քաղաքացուն

Փրկարարները դեռ չեն գտել Կորեայի ձորում կորած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 11-ին, ժամը 09:50-ին Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու (Ն.  Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:00-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):

Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որն անհետ կորած Ն.  Բ.-ի  (1955 թ.) որդու հավաստմամբ պատկանում է հորը:

Փրկարարները ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: 

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կորածի հարազատների հետ անցկացրել է հոգեբանական զրույց:

Ժամը 22:54-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են մինչ ջրանցքի ջրի մակարդակի իջեցումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]