Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԲԸՄ-ն պատրաստ է աջակցելու հաջորդ կառավարությանը

 ՀԲԸՄ-ն պատրաստ է աջակցելու հաջորդ կառավարությանը
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀԲԸՄ հայտարարության մեջ ասվում է. «Ժողովրդի հստակ մանդատով և իր օրակարգին սատարող խորհրդարանական պատգամավորների կայուն զորակցությամբ, պարոն Փաշինյանը իրականացրել է հանուն խաղաղ հեղափոխության իր ծրագրի կարևորագույն փուլը:
ՀԲԸՄ-ն վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և նոր խորհրդարանին նշանակալի հաջողություններ է մաղթում համատեղ աշխատանքում՝ ի նպաստ ծառացած մարտահրավերներին լուծումներ գտնելու և հայ ժողովրդի՝ իր
բարձրագույն ներուժը դրսևորելու պայմաններ ստեղծելու գործում:
ՀԲԸՄ-ն շարունակելու է հետևել քաղաքական զարգացումներին և ժողովրդի վրա դրանց ազգեցության համապատկերին: ՀԲԸՄ-ն, համաձայն իր առաքելության, պատրաստ է աջակցելու հաջորդ կառավարությանը կրթության, մարդասիրական ծառայությունների, սոցիալ-տնտեսական զարգացման և մշակութային ծրագրերի
միջոցով, հօգուտ հայ ժողովրդի»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am