Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը հանդիպել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին

Աննա Հակոբյանը հանդիպել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և 
«Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվելիք նոր հաղորդման նախագիծը, որի նպատակն է բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանները կամավորների և բարեգործների օգնությամբ կվերանորոգվեն:

Իր խոսքում Ժիրայր Թորգոմյանը շեշտել է, որ ծրագիրն իր մտքում հղացել է Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո: Գաղափարը ճարտարապետը ներկայացրել է տիկին Հակոբյանին և արժանացել լիակատար աջակցության: Աննա Հակոբյանն էլ, կարևորելով նման բարեգործական նախաձեռնությունների անհրաժեշտությունը հասարակության տարբեր շերտերի կենսամակարդակը բարձրացնելու գործում, շեշտել է, որ հիմնադրամն անհրաժեշտության դեպքում կօժանդակի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների վերանորոգման գործում: 

Ներկա դրությամբ ընթանում են հաղորդման նախագծի մշակման վերջին աշխատանքները: Նկարահանումները կսկսվեն մոտ օրերս, իսկ հաղորդումը եթեր կհեռարձակվի 2019 թվականի փետրվար ամսից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am