Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով

Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարութունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Դեկտեմբերի 10-ը 70 տարի է, ինչ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Մարդու իրավունքների գերակայության մասին են վկայում մեր երկրում օրեցօր արձանագրվող հաջողությունները:

Մարդը բարձրագույն արժեք է և բոլորս մեր ամենօրյա աշխատանքով կարող ենք նպաստել Հայաստանում իրավունքների և ազատությունների երաշխավորմանն ու պաշտպանությանը: Եվ բոլորիս պարտքն է ստեղծել հավասար պայմաններ և իրավունքներ յուրաքանչյուրի համար` հարթելով ճանապարհ, որը հիմնված է հավասարության և մարդկային արժանապատվության վրա:

Լինելով առողջապահության ոլորտի պատասխանատու` կարևորում եմ, որ ցանկացած քաղաքացի իմանա և կարողանա պաշտպանել իր առողջապահական իրավունքը և բժշկական հաստատություն դիմելու պարագայում վստահ լինի, որ դրանք չեն ոտնահարվելու: Առողջապահության նախարարությունը հանձնառություն է ստանձնել պահպանելու ՀՀ քաղաքացիների առողջությունը:

Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի հաջողության երաշխիքն է»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am