Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՊՆ թեժ գիծը ստացել է 55 զանգ

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՊՆ թեժ գիծը ստացել է 55 զանգ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ժամը 08:00 մինչև 20:00 գործել է ՀՀ ՊՆ թեժ գիծը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:

Զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս հարցեր են եղել և քաղաքացիներն ուղղորդվել են այլ գերատեսչություններ: Քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Ահազանգեր են եղել այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով ու խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը:

Բարձրացվել է արձակուրդում  գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների քվեարկության կազմակերպման հարցը: Պարզաբանվել է, որ այդ մասով առկա են որոշ իրավական բացեր, ուստի առաջարկն ընդունվել է ի գիտություն և համակարգային լուծումներ գտնելու նպատակով կքննարկվի իրավասու կառույցների հետ:

Խախտումների վերաբերյալ ՀՀ ՊՆ թեժ գծով ահազանգեր չեն ստացվել:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am