Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

Դեկտեմբերի 10-ին սպասվող իրադարձությունները


«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի  10-ին, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների ամփոփման նիստից հետո՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) մամուլի ասուլիսով կներկայացնի նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ  ընտրությունների վերաբերյալ։

Լրագրողների հետ հանդիպմանը դիտորդական առաքելության մանրամասներ կներկայացնեն ԱՊՀ դիտորդները: Ընտրություններին դիտարկման նախնական արդյունքները կներկայացնի նաև «Անկախ դիտորդ» դաշինքը:

Ընտրությունների քվեարկության արդյունքները փորձագիտական դաշտի հասարակական, գիտական, քաղաքական ոլորտի ներկայացուցիչների, մշակույթի գործիչների քննարկման առանցքում: Թեմայի վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսներում իրենց դիտարկումները կներկայացնեն հոգեբան Սամվել Խուդոյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Լրագրողների հետ կհանդիպի նաև «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Ընտրությունների արդյունքները կամփոփի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս քաղաքական ուժի ներկայացուցիչներ Լուսինե Հարոյանը, Հայկ Փայտյանը և Հայկ Գրիգորյանը հանդես կգան մամուլի ասուլիսով:

Մատենադարանում կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ երկօրյա ֆորումի բացման պաշտոնական արարողությունը: Այն նվիրված է լինելու կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերին։ Ելույթով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ադամա Դիենգը և այլք:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ