Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանի 9/58 ընտրատեղամասում հանձնաժողովը խախտումներ չի արձանագրել

Երևանի 9/58 ընտրատեղամասում հանձնաժողովը խախտումներ չի արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում բացված 9/58 ընտրատեղամասում՝ ժամը 11:22-ի դրությամբ քվեարկել է 125 քաղաքացի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Իզաբելլա Շիրինյանը:

Նա նշեց, որ տվյալ ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունի 1789  ընտրող, իսկ  ընտրատեղամասում ակտիվությունը նորմալ գնահատեց: «Մեր ընտրատեղամաս այցելել են նաև միջազգային դիտորդներ, հետևել են քվեարկության ընթացքին: Մինչ այս պահը ամեն ինչ նորմալ է ընթանում, ոչ մի խախտում չի արձանագրվել»,-հավելեց նա: 

Դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am