Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնության արագ արձագանքման խմբերը շրջել են շուրջ 130 ընտրատեղամասերում

«Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնության արագ արձագանքման խմբերը 
շրջել են շուրջ 130  ընտրատեղամասերում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնությունը հայտնում է, որ իր արագ արձագանքման խմբերը դեկտեմբերի 9-ին շրջել են  Երևանի, Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ 130 ընտրատեղամասերում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնության արագ արձագանքման խմբերը ընտրատեղամասերում արձանագրել են մի քանի թերություններ, որոնք հիմնականում վերաբերել են տեղամասի կահավորմանը, տեսախցիկների տեղադրմանը, ինչպես քվեաթերթիկը ինքնուրույն լրացնելու դժվարությունների հաղթահարմանը, որոնց մի մասը միջամտության արդյունքում տեղում շտկվել է:

«Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնության դիմողներին տրամադրվել է իրավաբանական օգնություն:

Հայաստանում 2018 թվականի Ազգային ժողովի ընտրություններին «Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնությունը ընտրական իրավունքները պաշտպանելու նպատակով իրավաբանական օգնություն է տրամադրում քաղաքացիներին:

Երևանում, Գեղարքունիքում, Սյունիքում և Լոռիում գործում են իրավաբանական գրասենյակներ և արագ արձագանքման խմբեր, որոնք իրազեկում են քաղաքացիներին իրենց ընտրական իրավունքների մասին և տրամադրում անվճար իրավաբանական խորհրդատվություն ընտրական իրավունքներին առնչվող ցանկացած հարցով՝ գործելով նաև հետընտրական շրջանում:

Դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am