Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը կրկին հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Արսենալ»-ը կրկին հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի 45 րոպեների ընթացքում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում «զինագործները» բավականին ակտիվ սկսեցին: Եվ միայն խաղի 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան շրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:0: «Զինագործները» շարունակում են անպարտելության շարքը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկում:

16-րդ տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում բարձրացավ՝ 34 միավորով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am